Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինչ ուժեղ են պառակտել, որ ավանդական երթը դիտարկվում է որպես ընդդիմադիր մարդկանց գործողություն». Տիգրան Նալչաջյան

«Ինչ ուժեղ են պառակտել, որ ավանդական երթը դիտարկվում է որպես ընդդիմադիր մարդկանց գործողություն». Տիգրան Նալչաջյան
180
Կիրակի, 23 ապրիլի, 2023 թ., 14:18

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ ուժեղ են պառակտել, սևերի ու սպիտակների բաժանել, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթը դիտարկվում է որպես ընդդիմադիր մարդկանց գործողություն։
Ընդհանրապես վերջին տարիներին հայկականն ու հայկականությունը մնացել է ընդդիմադիր հայացքներ ունեցող, երկրի մասին իրապես մտածող ու տառապող մարդկանց մենաշնորհը։ Բայց դա տեղի է ունեցել անկախ այդ մարդկանց կամքից՝ վերը նշված ստոր պառակտման արդյունքում, որի գլխավոր շահառուները թշնամի պետություններն են և ՀՀ-ում նրանց սպասարկող խմբակը։
Այսօր 19:15-ին հանդիպում ենք Հանրապետության հրապարակում ՝ անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից։ Ոգու պարտքը ազգինն է»։

Աղբյուրը`   Տիգրան Նալչաջյան