Ադրբեջանը հայտարարել է, իբրև թե կստեղծի բոլոր պայմանները Լաչինի ճանապարհով հայերի տեղաշարժի համար
![]() 315 Կիրակի, 23 ապրիլի, 2023 թ., 18:00 Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հետ սահմանին անցագրային կետ տեղակայելու վերաբերյալ տեղեկությունը՝ հայտարարելով, որ իբրև թե «Ադրբեջանը կստեղծի բոլոր պայմանները Լաչինի ճանապարհով հայերի տեղաշարժի համար»։ «Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ այս լրացուցիչ միջոցառման շրջանակում, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից անվտանգության երաշխիք է Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի համար, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների՝ այս կետից Հայաստան և Ադրբեջան երկու ուղղություններով թափանցիկ և կանոնակարգված անցման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ԱԳՆ հաղորդագրությամբ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ «վերահսկողության տվյալ մեխանիզմն իրականացվելու է ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
