«Քանի դեռ ձեր երկրի ղեկավարն Արցախն Ադրբեջան է համարում, նոր ցեղասպանություններն անխուսափելի են». Բագրատյան
![]() 214 Կիրակի, 23 ապրիլի, 2023 թ., 21:36 Ադրբեջանն անցակետ է դրել Լաչինի միջանցքի սկզբնամասում։ Այս պահի դրությամբ միջանցքի 2 հատվածներում ադբեջանցիներ են։ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ-ին կոչ է արել վերջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Կոչ է արել նաև հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարաությունը։ ՀՀ ԱԳՆ-ն պարզապես ձեռ է առնում ռուսներին։ Չ՞է որ Ադրբեջանն անցակետը դրեց 2 օր առաջ Նիկոլ փաշինյանի այն հայտարարությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ավելին, շառ արեց, թե բա՝ չեք ասի, մադրիդյան սկզբունքներով այդպես էր (իհարկե ստեց, նման թուղթ չկա)։ Այդ հայտարարությամբ Փաշինյանն ինքն է խախտում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Ինչքան էլ այդ փաստաթուղթը դավաճանական ու կապիտուլյանտական լինի, այնտեղ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչված չէ։ Եթե Արցախն Ադրբեջան է, ուրեմն ի՞նչ գործ ունի այնտեղ ռուսը։ Այս նոր շրջափակման կնքահայրը փաշինյանն է։ Հիմա, ՀՀ ԱԳՆ, այդ ո՞ւմ ես խաբում։ Նիկոլի մոտ պարբերաբար խորհրդակցող քաղաքական երկերեսանիներ այդ ու՞մ եք ֆռռացնում։ Մարուքյան ի՞նչ ես քեզ ճղում. երբ շեֆդ ճանաչում էր Արցախն ադրբեջանի կազմում, չէի՞ք հասկանում հետևանքները։ Վաղն ապրիլի 24-ն է։ Ժողովուրդը ծաղիկները ձեռքին գնալու է Ծիծեռնակաբերդ։ Բայց կարճ ժամանակ հետո լինելու է Արցախի ցեղասպանությունը։ Է գուցե այդ ծաղիկները մի ուրիշ տեղ տանեք, գուցե հասկանաք, որ քանի դեռ ձեր երկրի ղեկավարն Արցախն Ադրբեջան է համարում, ապա նոր ցեղասպանություններն անխուսափելի են»։ Աղբյուրը` Հրանտ Բագրատյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
16902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16000:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
14800:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
240Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
288Երեկ, 23:12
