Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հայերի գենոցիդը շարունակվում է հայերի խաղաղասիրության պատճառով». Նարինե Կիրակոսյան

«Հայերի գենոցիդը շարունակվում է հայերի խաղաղասիրության պատճառով». Նարինե Կիրակոսյան
323
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 19:06

Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ և լուսանկարներ է տարածել իր էջում՝ գրելով. «Ստեփանակերտի շուկան է, իսկ տեսանյութում հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներն են։
Արդեն գրեթե 4 ամիս է, ինչ մարդկանց շրջափակել են ու պատանդ են պահում. սնունդը սահմանափակ քանակությամբ են վաճառում, բացակայում են բժշկական օգնությունը պատշաճ մատուցելու հնարավորությունները, անհատները զրկված են տնտեսական որևիցե գործունեություն ծավալելու հնարավորությունից։
Թեպետ, հարկ է նշել, որ իրականում Արցախը 2020 թվականի նոյեմբերի 9-ից է շրջափակված։ Այն մի թելի կտորը, որը «Լաչինի միջանցք» են ասում, թողել էին աշխարհաքաղաքական խաղերը շարունակելու համար։ Երեկ Հաքարիի կամուրջի փակելը դրա վառ և հերթական վկայությունն էր։
Այսօր ապրիլի 24-ն է ու հայերի գենոցիդը շարունակվում է, հայերի խաղաղասիրության պատճառով, պայքարը ապարդյուն համարելու, հեռանկարային ծրագրեր կազմելու ունակության բացակայության ու նեղ-անձնական շահերը պետության շահերից վեր դասող, իշխանության ղեկին հայտնված, օտարների խամաճիկների, պատճառով։
Ի դեպ, տոտալ շրջափակման պայմաններում Ստեփանակերտի արայիկի և մի քանի նիկոլի կրկնօրինակների միջոցով. Արցախ մտնող հումանիտար բեռները ևս հավելյալ շահ ստանալու միջոց են դարձել։ Տեսագրությունն ու նկարները թարմ են և ներկայացնում են Արցախում կատարվող հումանիտար աղետը»: