Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Մարտական ի՞նչ խնդիրներ են լուծելու կանայք. պարզաբանում է փոխնախարարը

Մարտական ի՞նչ խնդիրներ են լուծելու կանայք. պարզաբանում է փոխնախարարը
331
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 12:24

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Զինված ուժերում կանանց ներգրավվածությանը, թե արդյոք մարտական ի՞նչ խնդիրներ են լուծելու նրանք. «Ուսումնական ստորաբաժանումներում են ծառայելու և ավարտելու են 6 ամիս ժամկետում: Իրենք լինելու են զինվորականներ»,- ասել է փոխնախարարը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը, տղամարդիկ չե՞ն հերիքում բանակում, Ա. Սարգսյանը նշել է. «Հերիքում են, սա կամավորության սկզբունքով է... ԶՈՒ-ում ծառայությունը լինում է պարտադիր և պայմանագրային, սա պարտադիր է այնքանով, որ կամավորության սկզբունքով իրենք երբ որ ներգրավվեն զինծառայության մեջ, այդ պահից սկսած՝ ունենալու են այն պարտականությունները, ինչ որ ունեն պարտադիր սկզբունքով ծառայություն իրականացնողները»,- պարզաբանել է փոխնախարարը: