Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստով Հայաստանը կդիմի Արդարադատության միջազգային դատարան

Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստով Հայաստանը կդիմի Արդարադատության միջազգային դատարան
213
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 19:00

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանից:
«Առաջիկայում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը դիմելու է Արդարադատության միջազգային դատարան»,- ասել է նա: