Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանությանը նվիրված բարեխոսական կարգ է անցկացվել
![]() 208 Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 19:54 Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանությանը նվիրված բարեխոսական կարգ է անցկացվել: Տեղեկությունը տարածել է «Հայարտուն» մշակութային կենտրոնը: Նշենք, որ Թբիլիսիում Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված՝ վիրահայերի խաղաղ երթ է իրականացվել դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցը։ Հայոց ցեղասպանության փաստն այս պահի դրությամբ ընդունել են հետևյալ երկրները՝ Ֆրանսիա, Ուրուգվայ, Վենեսուելա, ԱՄՆ, Ռուսաստան, Վատիկան, Սլովենիա, Սլովակիա, Սիրիա, Պորտուգալիա, Պարագվայ, Չիլի, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Հունաստան, Կիպրոս, Բոլիվիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Լիտվա, Լիբիա, Լիբանան, Լեհաստան, Լատվիա, Իտալիա, Դանիա, Գերմանիա, Բուլղարիա, Բրազիլիա, Բելգիա, Արգենտինա, Ավստրիա: Եղեռնը ճանաչել և դատապարտել են բազմաթիվ կազմակերպություններ, նահանգային և ինքնակառավարման մարմիններ ու քաղաքային խորհուրդներ։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
