Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Պատրանքը, թե բարբարոսների հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն, կործանման տանող փակուղի է». Վարդան Ոսկանյան

«Պատրանքը, թե բարբարոսների հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն, կործանման տանող փակուղի է». Վարդան Ոսկանյան
248
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 21:12

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությունն ամբողջովին կտրված է։

Բաքվի բարբարոսսկան վարչախմբի բաշիբոզուկները ամբողջությամբ փակել են Բերձորի միջանցքի կամուրջն՝ այդպիսով 120 հազար հայությանը մատնելով լիակատար թշնամական շրջափակման։

Խաղաղության դարաշրջան, ցավոք, չի լինելու։ Եթե մենք ուզում ենք շարունակել ապրել ու զարգանալ, ապա հայության ողջ միտքն ու ռեսուրսը պետք է ուղղված լինի մի բանի՝ մեր ազգի և պետության համար անընդմեջ գոյաբանական վտանգ ներկայացնող Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունից մեր տարածաշրջանն ազատելուն։

Ոչ մի միջանցք մեզ չի փրկելու, քանզի թշնամու նպատակը մեկն է՝ հայության և Հայաստան պետության ոչնչացումը։ Հետևաբար պատրանքն առ այն, թե բարբարոսների հետ հնարավոր է, իբր, խաղաղ գոյակցություն, փաստացի կործանման տանող փակուղի է»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան