Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ժոզեպ Բորելը՝ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետ դնելու մասին

Ժոզեպ Բորելը՝ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետ դնելու մասին
306
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 21:42

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ԱԳ նախարարների մակարդակով անցկացվող ԵՄ խորհրդի նիստից հետո Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը համարել է ԵՄ-ի կողմից լարվածությունը նվազեցնելու կոչին հակասող արարք:

«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի մուտքի մոտ միակողմանիորեն անցակետ տեղադրելու՝ Ադրբեջանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին։ Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,-նշել է Բորելը:
Ըստ նրա, կարևոր է, որ Ադրբեջանը հայկական կողմի հետ վստահություն ձևավորի՝ որպես հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հիմք: