Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նիկոլից հրապարակայնորեն հրաժարվողների վրա հարձակվողները սխալ են գործում». Կարեն Վրթանեսյան

«Նիկոլից հրապարակայնորեն հրաժարվողների վրա հարձակվողները սխալ են գործում». Կարեն Վրթանեսյան
218
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 22:42

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերն են 2018-ի ապրիլից այս կողմ հասկացել, որ սխալ են արել՝ Նիկոլի հեղաշրջմանը մասնակցելով և կամա թե ակամա նրան իշխանության բերելով։
Ոմանք դա հասկացել են այն պահից, երբ Նիկոլը հայտարարեց. «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», ոմանք էլ՝ երբ Ալեն Սիմոնյանը Կասկադում իր թիկնապահներին հրամայեց բռնել քաղաքացու ձեռքերը ու չպատժվեց դրա համար։
Մեր այս խորտակվող վիճակում էական չէ, թե ով երբ է հասկացել...
Այդ մարդիկ շատ կարևոր գործ են անում, երբ հրապարակավ ընդունում են սխալը։ Որովհետև իրենց օրինակով հնարավորություն են տալիս մյուսներին էլ մտածելու այս 5 տարվա մասին ու թեկուզ լուռ (իսկ ավելի լավ է՝ բարձրաձայն) համաձայնելու, որ Նիկոլին աջակցելը կործանարար սխալ ԷՐ և Է։
Իսկ ամենամեծ վնասը տալիս են նրանք, ովքեր սխալն ընդունող մարդու դեմքին են թռնում, թե բա. «Ու վե՞րջ։ Այսքա՞նը։ Ո՞ւմ ա պետք քո հասկանալը, բա լա՞վ էր որ...»:
Նիկոլից հրապարակայնորեն հրաժարվողների վրա հարձակվողները, ըստ էության, այնպես են անում, որ այդ մարդիկ փոշմանեն ոչ թե նախկինում Նիկոլին աջակցելու համար (իրենք դրա համար արդեն փոշմանել են), այլ Նիկոլից հրապարակայնորեն հրաժարվելու համար։ Ու նաև ստիպում են, որ կամուկացի մեջ գտնվողներն էլ լռեն...
Ինչը միայն ու միայն Նիկոլին է ձեռնտու»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան