Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Յուրաքանչյուրիս կարող են ավտոմատով պառկեցնել գետնին, ծեծել, տանել բաժին ու մերկացնելով խուզարկել». Իոաննիսյան

«Յուրաքանչյուրիս կարող են ավտոմատով պառկեցնել գետնին, ծեծել, տանել բաժին ու մերկացնելով խուզարկել». Իոաննիսյան
280
Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 00:00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է․ ««Պոլիգրաֆ» ակումբի մասով արձանագրենք՝
Ոստիկանները ասում են, որ ունեցել են օպերատիվ ինֆո «Մեթամֆետամինօ», «Էքստազիի» ու «LSD- ի» մասին, բայց, ոնց հասկանում ենք, հայտնաբերել են ընդամենը մի քանի «պիպետկա» «Մարիխուաննա» և, ինչպես Քննչական կոմիտեն է հաղորդում, «իզալենտով» փաթեթավորված մեկ հատ անհայտ զանգված։
Եվ սրա համար մտել, զենքերով ահաբեկել են այդ թվում թմրանյութերի հետ կապ չունեցող տասնյակ քաղաքացիների, ծեծել-ոտնատակ են տվել չդիմադրող անձանց, Հայաստանի մասին սարսափելի պատկերացումներ են ձևավորել այդտեղ գտնվող տուրիստների մոտ, բաժնում մերկացնելով խուզարկել են այդ թվում որևէ թմրանյութ չունեցողների և այլն։
Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տապալումը շոուներով քողարկելը ոչ մեկին լավ տեղ չի հասցնի։ Առավելևս, երբ դա զուգորդվում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի տոտալ բացակայությամբ։
Նման շոուներով միայն ոստիկանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքն է խորանում։
Եվ եթե այս դեպը անհետևանք մնա, ապա յուրաքանչյուրս կարող ենք հայտվել մի իրավիճակում, երբ որևէ ապօրինի բան չանելով ակումբում պարելիս լինենք, մեկ էլ ավտոմատով պառկեցնեն գետնին, ծեծեն, տանեն բաժին ու մերկացնելով խուզարկեն։