Ինչ սպասել բանակցություններից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական խաղաղապահների հրամանատար, գեներալ մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ երեկ շարունակվել են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները, չնայած նա շուտով մեկնելու է Արցախից: Ռուսներն առանձին բանակցել են ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ արցախյան կողմի հետ, սակայն 3-րդ օրն է՝ որեւէ արդյունք չկա։ Հակառակը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում երեկ տեղադրել է մի ցուցանակ․ «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»:
Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ադրբեջանը կիրակի օրը փակեց Լաչինի միջանցքը ճիշտ այն մասում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, եւ նրանք չկանխեցին ադրբեջանական բեռնատարներով եւ ռազմական մեքենաներով Հակարի կամրջի փակումը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե անընդունելի է Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

«Ինչո՞ւ պիտի լրտեսության համար դատապարտվածին դատարանը քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2114:42
««Կինոմոսկվա»-ի կռիշների վրա ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4814:24
«Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը»․ Ուկրաինայի ՀԳՎ
7714:18
«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3914:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
5714:06
«Մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6114:00
«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7113:42
«Եթե Գրիգորյանն այդպիսի դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր» ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8713:36