«Մինչև հիմա Ռուսաստանն էր ձեր փրկությունը, հիմա էլ սպորտը՞». Սյուզան Սիմոնյան
![]() 168 Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 14:48 Նախկին ՀԽ մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպորտի բոլոր ոսկե մեդալներն ի վիճակի չեն բացել Բերձորն ու ազատագրել Արցախը, ի վիճակի չեն անվտանգություն ապահովել Հայաստանի, քո տան ու զավակիդ համար։ Խելամիտ աշխարհաքաղաքականությունն ու քո կամքն է, որ պետք ապահովի դրանք հայրենիքիդ, տանդ ու զավակիդ համար։ Եթե վերջին հարյուր տարվա սպորտային հաղթանակները նպաստեին անվտանգությանը, ապա այսօր Հայաստանն առնվազն կայսրություն կլիներ։ Էս ի՞նչ աժիոտաժի մեջ եք։ Մինչև հիմա Ռուսաստանն էր ձեր փրկությունը, հիմա էլ սպորտը՞, որի շնորհիվ Հայաստանի հիմնը հնչում է տարբեր երկրներում։ Հնչեց, հետո՞, չեք հասկացե՞լ, որ դա ընդամենը պարապ վախտի խաղալիք է ցեղասպանությունից առաջ։ Լավ, պարապ վախտի խաղալիք չէ, խաղաղ վախտի խաղալիք է։ Ի վերջո, պատերազմի մեջ գտնվողի համար, յաթաղանի սպառնալիքի տակ գտնվողի համար դա մերկ հետույքի զանգուլակ է, եթե քաղաքավարի արտահայտեմ հին ասացվածքը։ Խելք հավաքեք։ Հիմա էլ թուրն առել սպորտն ե՞ք պաշտպանում։ Ձեզ ու ձեր ապագան պաշտպանեք, որ վաղը կարողանաք սպորտային հաճույքներ վայելել»։ Աղբյուրը` Սյուզան Սիմոնյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
