Եվրոխորհրդարանի պատգամավորները կոչով դիմել են Բաքվին
![]() 266 Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 15:48 Եվրոխորհրդարանի Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը համատեղ հայտարարությամբ կոչ են անում Բաքվին անհապաղ փոխել իր քաղաքականությունը և հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոխորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրոխորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը, և Եվրոխորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել «Լաչինի միջանցքի առնչությամբ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին» համատեղ հայտարարությամբ: «Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ: Սա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի՝ կատարման համար պարտադիր վճռի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակտ, որն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»,-նշել են ԵԽ պատգամավորները: Նրանք ընդգծել են, որ Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվում է՝ հումանիտար դժվարություններ պատճառելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, խաթարելով խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողություններն էլ ավելի են սրում իրավիճակը։ «Մենք կոչ ենք անում Բաքվին անհապաղ փոխել իր քաղաքականությունը և հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հարգել միջազգային պարտավորությունները և նորմերը»,-ասված է հայտարարությունում: Նրանք վստահեցրել են, որ Եվրոմիությունը շարունակում է կողմերին՝ բանակցությունների միջոցով իրենց բոլոր տարաձայնությունների լուծմանը աջակցելու իր պատրաստակամությունը: ԵԽ պատգամավորները ցավալի են համարել, որ նման գործողություններ իրականացվել են հենց ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին՝ 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցին: «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության ժամանակ զոհված մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին և կոչ ենք անում միջազգային հանրությանը զգոն մնալ բորբոքիչ հռետորաբանության և ատելություն հրահրող, հաշտեցումը կանխող բոլոր դեպքերի առնչությամբ»,-եզրափակել են պատգամավորները: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
