«Պատմության դասագրքերի թեման կրկին դարձել է «պատմություն»». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում պատմության դասագրքերի թեման կրկին դարձել է «պատմություն» և այս առնչությամբ լրագրողներից ստանում եմ զանգեր, ապա հարկ եմ համարում կատարել մի քանի պարզաբանում։ Դրանք կարող են օգնել խնդիրը լուսաբանող լրագրողներին։
Քննարկման թեմա է դարձել հատկապես Հայոց պատմության նորագույն շրջանի արտացոլումը դպրոցական դասագրքերում։
Ա․ 2018թ–ից հետո, Հայոց պատմության դասագրքերի մրցույթ չի հայտարարվել և չունենք նոր դասագրքեր։
Բ․ Նորագույն շրջանն հիմնականում արտացոլված է 12–րդ դասարանի «Հայոց պատմություն» և 9-րդ դասարանի զուգահեռ գործող երկու «Հայոց պատմության» դասագրքերում։
Գ․ 12–րդ դասարանում գործում է «Հայոց պատմության» լրամշակված տարբերակը և իրադարձությունների շարադրանքը հասցված է մինչև 2016թ․ ապրիլյան պատերազմ։ Գիրքը լույս է տեսել 2016թ․–ին։
Դ․ 9–րդ դասարանի դասագրքերի մասով, 2019թ․ ԿԳ նախարարի 82–Ա/2 հրամանով ստեղծվել է հանձնաժողով, «Հայոց պատմության» ծրագիրը, դասագիրքը վերանայելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով։
Ե․ Հանձնաժողովը, որի կազմում եղել եմ նաև ես, «Զանգակ» հրատարակչության հեղինակային խմբին ներկայացրել է 220, իսկ «Մանմար» հրատարակչության հեղինակային խմբին՝ 307 առաջարկություններ և դիտարկումներ (բովանդակային, փաստական, մեթոդական, տեխնիկական, ծրագրային)։
Զ․ Հեղինակային խմբերի կողմից ընդունվել են առաջարկությունների 95 տոկոսը և նրանք սկսել են լրամշակել դասագրքերը։
Է․ Իրադարձությունների շարադրանքը հասցնել մինչև 2018թ․ իրադարձություններ՝ «թավշյա հեղափոխություն», մեր հանձնաժողովը չի առաջարկել։ Այդ առաջարկը կատարել է նախկին ԿԱԻ–ն(Կրթության Ազգային ինստիտուտ) կողմից և կարող է լինել հեղինակների նախաձեռնությունը։
Ը․ Որքան ես եմ տեղյակ, 1991թ․–ից հետոյի իրադարձությունների տեքստերի վրա աշխատել են Էդիկ Մինասյանը և Էդիկ Գևորգյանը, համապատասխանաբար «Մանմար» և «Զանգակ» հրատարակչությունների կողմից։ Փոփոխությունների վերանայման փուլում, աշխատանքները հարթ են ընթացել պարոն Գևորգյանի հետ։ Այնուհետ, ԿԳ նախարարը ստացել է մի անհասկանալի փաստաթուղթ՝ ԿԱԻ–ի կողմից։ Հանձնաժողովն ամբողջ կազմով, նույն տարվա հուլիսին, ստորագրել և հրաժարվել է գնահատական տալ վերաշարադրված դասագրքերին։ Այսինքն մենք գործ ունենք ոչ թե նոր, այլ վերաշարադրված դասագրքերի հետ, որոնք հիմա գործում են դպրոցներում։
Ի՞նչ է փորձարկվել Տավուշի մարզում
Տավուշի մարզում փորձարկվել են նոր չափորոշիչներից բխող 2, 5, 7, 10–րդ դասարանների առարկայական ծրագրերը, գնահատումը և այլն։ Նոր դասագրքեր չկան և չէին կարող փորձարկվել։ Փորձարկման արդյունքում հաստատվել են լրամշակված ծրագրերը։
Ե՞րբ են ստեղծվելու նոր դասագրքերը
Նոր դասագրքերի մրցույթները՝ բխող 2, 5, 7, 10–րդ դասարանների չափորոշիչներից և առարկայական ծրագրերից այժմ ընթացքի մեջ են։ Վերջնաժամկետը մայիսն է։ Արդյունքները թերևս կամփոփվեն հունիս ամսին»։

«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
206Երեկ, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
60019.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
69318.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
69618.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
75517.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
63416.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
59316.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
62616.09.2026, 11:30