Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ադրբեջանը հանդիսավորությամբ, զինված զորքով դրոշ է բարձրացրել Հակարիի կամրջի վրա

Ադրբեջանը հանդիսավորությամբ, զինված զորքով դրոշ է բարձրացրել Հակարիի կամրջի վրա
311
Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 16:12

Ադրբեջանը հանդիսավոր արարողությամբ, զինված զորքով դրոշ է բարձրացնում Հակարիի կամրջի վրա: «Սահմանային անցակետը պատրաստ է», - սահմանապահ զորքերի գնդապետը զեկուցում է իր գլխավոր գերագույն հրամանատարին՝ Իլհամ Ալիևին:

Այժմ դեպի Արցախ տանող ճանապարհին՝ Հակարի կամրջի վրա ադրբեջանական այս անցակետն է, հետո էլ ադրբեջանցի ակտիվիստների անցակետը՝ Շուշի-Քարինտակ խաչմերուկում. գրում է «Ազատություն»-ը: