Թբիլիսիում հարձակվել են ապրիլքսանչորսյան երթի մասնակցի վրա․ գործ է հարուցվել
![]() 199 Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 17:24 Թբիլիսիում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին վիրավորել են, նրանցից մեկի դեմ հարձակվել՝ փորձելով խեղդամահ անել, տեղեկացնում է «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը։ «Ապրիլքսանչորսյան խաղաղ ցույցից անմիջապես հետո ավտոբուսի կանգառում տարիքով մի կին (նրա ինքնությունը պարզ է․ ներկաները լուսանկարել են) վիրավորել է երթի մասնակիցներին, այնուհետև հարձակվել է նրանցից մեկի՝ երեսին Հայաստանի դրոշը պատկերված աղջկա վրա, սեղմելով կոկորդը, փորձել է խեղդամահ անել», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Միրզոյանը։ ՀԿ-ի նախագահը նշել է, որ դեպքի առնչությամբ գործ է հարուցվել, տուժած երիտասարդի շահերը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել հայ համայնքային գործիչ, փաստաբան Արթուր Մուրադյանը։ «Գործը հարուցվել է, սպասում ենք, որ մեղավորը՝ անկախ իր տարիքից, կպատժվի, և դա դաս կլինի մյուսների համար։ Մենք բոլորս կանգնած ենք աղջկա կողքին, մեր ամուր աջակցությունն ենք հայտնում նրան»։ Ի դեպ, այս տարի սա երկրորդ հարձակումն է հայ համայնքի ներկայացուցիչների վրա։ Ապրիլի 24-ի նախօրեին անհայտ անձինք ծեծի էին ենթարկել Հայոց ցեղասպանության թբիլիսյան ակցիաները կազմակերպող «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանին։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
