2023թ. առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են շուրջ 70%-ով. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։
«2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով՝ հիմնականում պայմանավորված բազայի էֆեկտի ազդեցությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) դինամիկան 2023թ. ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ՝ նախորդ տարվա աճի դանդաղման ամիսներին, ընթացիկ տարում գրանցելով աճի արագացում և ընդհակառակը (այս երևույթը կոչվում է բազայի էֆեկտ): Սա նշանակում է, որ տարվա հաջորդ ամիսներին հնարավոր է նկատվի տնտեսական աճի տեմպի դանդաղում, ինչի արդյունքում տարեկան տնտեսական աճը կարող է ցածր լինել սպասվածից:
Արդյունաբերության աճի տեմպն արագացել է, սակայն, քանի որ այն կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ, ապա կարող ենք նշել, որ արդյունաբերության ոլորտում խնդիրները դեռևս պահպանվում են՝ վտանգելով տնտեսության աճի երկարաժամկետ ներուժը:
Պետական բյուջեի կապիտալ ծախսերի գծով նախորդ ամիսների մտահոգությունները հաստատվում են։ 2023թ. առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 30.4 մլրդ դրամի կապիտալ ծախս (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր), մինչդեռ ըստ բյուջեի պլանի նախատեսված էր իրականացնել 98.1 մլրդ դրամ: Այսինքն՝ կապիտալ ծախսերը շուրջ 70%-ով թերակատարվել են: Սա ցույց է տալիս, որ կառավարության ջանքերը կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացման ուղղությամբ նշանակալի արդյունքների չեն հանգեցրել: Այս իրավիճակում, վտանգի տակ է դրվում նաև 2023 թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերի տարեկան պլանի իրականացումը, ինչն իր հերթին կվտանգի նաև բարձր տնտեսական աճի ձևավորումը:
Հարկային եկամուտների հավաքագրման տեմպը հետ է մնում տնտեսական ակտիվության աճից: Հարկային եկամուտների աճի տեմպը 2023թ. հունվար-մարտին կազմել է 15.2%՝ նախորդ ամսվա համեմատ արագանալով 2.5 տոկոսային կետով: Սակայն անվանական տնտեսական աճը նույն ժամանակահատվածում ավելի բարձր է եղել՝ կազմելով շուրջ 20.3%, ինչը նշանակում է, որ հարկային եկամուտների հավաքագրումը հետ է ընկնում տնտեսական ակտիվությունից: Այս պարագայում վտանգի տակ է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության պլանավորված բարելավումը 2023 թվականին»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
191Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
149513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
55512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
95311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
149511.08.2026, 21:04