«10 տարվա ընթացքում ԵԽ անդամ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վճիռների 80%-ը». Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ-ում
![]() 195 Հինգշաբթի, 27 ապրիլի, 2023 թ., 23:24 ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում՝ ապրիլի 26-ին, ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև. «Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք անդրադարձանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման կարևորությանը, որը մեր կազմակերպության առջև ծառացած էական խնդիրներից է: Երեկ կայացած քննարկման ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը հայտարարեց, որ վերջին 60 տարվա ընթացքում դատարանը կայացրել է ավելի քան 26000 վճիռ: Այնուամենայնիվ, 2023 թվականի մարտի դրությամբ Դատարանի ավելի քան 6000 վճիռներ չեն կատարվել և դեռ գտնվում են Նախարարների կոմիտեի ուշադրության կենտրոնում: Սա նշանակում է, որ Դատարանի վճիռների մոտ 25%-ը չի կատարվել անդամ երկրների կողմից, և սա լուրջ խնդիր է: Դատարանի կողմից ընդունված միջանկյալ միջոցների կիրառումը նույնպես մեծ կարևորություն ունի, սակայն, չնայած դրան, Նախարարների կոմիտեի լիազորություններն, այս առումով, խիստ սահմանափակ են: Ուզում եմ հիշեցնել, որ ԵԽ-ին անդամակցելու պայմաններն են՝ բազմակարծիք ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ: Միայն այն երկրները, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, կարող են անդամակցել մեր կառույցին: Եվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միակ պարտավորեցնող մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու երեք պայմաններից առնվազն մեկը. մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը: Ահա թե ինչու մենք պետք է վերահաստատենք վճիռների և որոշումների պարտադիր բնույթը, պարտադրենք վճիռների կատարումը՝ ամրապնդելով այդ ուղղությամբ համագործակցությունը և ընդլայնելով մեր գործիքակազմը վճիռների չկատարման դեպքերում: Գործընկերներ, ի՞նչ են անում ձեր պետությունները, երբ ձեր քաղաքացիները չեն կատարում ձեր ներպետական դատարանների վճիռները: Դուք հարկադրում եք, պատժամիջոցներ եք կիրառում, բայց մենք որպես Եվրոպայի խորհուրդ ի՞նչ ենք անում, երբ որևէ անդամ պետություն խուսափում է ՄԻԵԴ վճիռների կատարումից: Մենք դա ընդունում ենք ի գիտություն և չենք ձեռնարկում անհրաժեշտ քայլեր: Վերջին 10 տարիների ընթացքում ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վճիռների մոտ 80%-ը: Այս երկիրն առաջատարն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում՝ չկատարված վճիռների քանակով: Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի ավելանում է Ադրբեջանի կողմից չկատարվող որոշումների թիվը: Սա մարդու իրավունքների կատարյալ անտեսման դրսևորում է: Այս երկիրն անտեսում է ոչ միայն ՄԻԵԴ-ի, այլ նաև այլ միջազգային դատարանների վճիռները: Օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը, որն Ադրբեջանին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար, չի կատարվել առ այսօր, և Ադրբեջանը շարունակում է փակել Լեռնային Ղարաբաղի՝ 120000 մարդու կյանքի ճանապարհը՝ դրանով իսկ ստեղծելով հումանիտար աղետ: Շնորհակալություն»:
|

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
