Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Արցախի երիտասարդները ստորագրահավաք են նախաձեռնել». Արշակ Աբրահամյան

«Արցախի երիտասարդները ստորագրահավաք են նախաձեռնել». Արշակ Աբրահամյան
532
Ուրբաթ, 28 ապրիլի, 2023 թ., 13:36

Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Այսօր վաղ առավոտից Արցախի երիտասարդները նախաձեռնել են ստորագրահավաք՝ պահանջելով դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությանը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը։
Պահանջների հասցեատերերն են.

- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները։

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների ղեկավարները։

- ՀՀ վարչապետը՝ որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական և քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության ղեկավար։

Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ցուցաբերել ակտիվություն և միանալ երիտասարդների նախաձեռնությանը՝ դրանով իսկ հաստատելով որ Արցախցին երբեք չի հանձնվելու և պայքարելու է իր անկախ ապրելու իրավունքի համար։
Ստորագրման համար նախատեսված վրանները գտնվում են Ստեփանակերտ քաղաքի տարբեր հատվածներում և կարող եք մոտիկանալ Ձեզ առավել հարմար վայրում գտնվողին»:

«Արցախի երիտասարդները ստորագրահավաք են նախաձեռնել». Արշակ Աբրահամյան
«Արցախի երիտասարդները ստորագրահավաք են նախաձեռնել». Արշակ Աբրահամյան

Աղբյուրը`   Արշակ Աբրահամյան