«Հարությունյանին հարցնում են՝ խի՞ Բաբայանին չեք նշանակում, ասում է՝ Փաշինյանը դեմ է». Սամվել Բաբայան

«Եթե Նիկոլ Փաշինյանի մարդն եմ, ապա ինչո՞ւ եմ խոսում բանակն ուժեղացնելու, տնտեսական, սոցիալական հարցեր լուծելու, ճանապարհ կառուցելու մասին»,- Արցախի Հանրայինի եթերում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ արձագանքելով լուրերին, ըստ որի՝ ինքը Նիկոլ Փաշինյանի մարդն է, ով Արցախը նախապատրաստում է ինտեգրացիային: «Միակ անձն եմ քաղաքական դաշտում, որ հստակ ձևակերպել եմ, որ ԱՀ-ն 1991-ին հանրաքվե է անցկացրել, անկախության հռչակագիր կնքել, որը չի կարող վիճարկվել որևէ մեկի կողմից... Երբ Արայիկ Հարությունյանին ասում են՝ խի՞ պարոն Բաբայանին չեք նշանակում, ասում է՝ Նիկոլ Փաշինյանը կատեգորիկ դեմ է։ Եթե իրոք Փաշինյանի մարդն եմ, հարց է ծագում՝ ինչո՞ւ է դեմ: 1,5 տարի է՝ Նիկոլ Փաշինյանին չեմ տեսել, չեմ շփվել, որևիցե կապ չունեմ։ Էն խնդիրները, որոնք էսօր իրականացնում են՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ինձ համար անընդունելի են»,- հավելել է Բաբայանը:

«Ինչո՞ւ պիտի լրտեսության համար դատապարտվածին դատարանը քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2114:42
««Կինոմոսկվա»-ի կռիշների վրա ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4814:24
«Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը»․ Ուկրաինայի ՀԳՎ
7714:18
«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3914:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
5714:06
«Մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6114:00
«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7113:42
«Եթե Գրիգորյանն այդպիսի դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր» ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8713:36