«Բոլորին էլ պարզ է, որ այս «տոնը» կվերանա այս իշխանությունների հետ միասին». Կարեն Քոչարյան
![]() 234 Շաբաթ, 29 ապրիլի, 2023 թ., 19:30 Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է. «Խորհրդային Միությունն ուներ շատ զվարճալի տոներ, որոնցից ամենազվարճալին Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության օրն էր՝ Նոյեմբերի 7-ին: Հայաստանի ներկա իշխանությունները այսպես կոչված «քաղաքացու օրը» նշում են հենց որպես «Ապրիլյան Մեծ Հեղափոխության տոն»: Բոլորին էլ պարզ է, որ այս «տոնը» կվերանա այս իշխանությունների հետ միասին, ինչպես Նոյեմբերի 7-ը վերացավ բոլշևիկների հետ միասին: Իհարկե, բոլշևիկների և երիտհայերի մեջ կան մեծ տարբերություններ, որովհետև բոլշևիկները բացի պոպուլիզմից նաև գործ էին անում, բայց հիմնական բառապաշարը շատ նման է՝ «Земля крестьянам, власть- советам», «вернем награбленное народу», «религия-опиум для народа» և այլն: Իհարկե, հաշվի առնելով ԽՍՀՄ մասշտաբները և կյանքի առաջընթացը կարելի է ասել, որ հայկական նեոբոլշևիկները շատ արագ են անցնում 70 տարվա ճանապարհը: Օրինակ «գենսեկի» մասին անեկդոտները մեզ մոտ սկսեցին արդեն մեկ տարի հետո, Հ1-ի եթերից ամեն օր միայն մի բան կարելի է լսել՝ «догоним и перегоним Америку», քաղբանտարկյալներ, ինչպես և ԽՍՀՄ-ում չկա, ընտրություններն, ինչպես և ԽՍՀՄ-ում անցնում են արդար և թափանցիկ, իրարկե հասարակության մեջ դեռ կան «враги народа -նախկիններ», բայց մեր փառապանձ իշխանությունները ամեն կերպ պայքարում են «с пережитками прошлого», սպորտում արդեն դուրս ենք եկել համաշխարհային առաջատար դիրքերի, և իհարկե «պարտիայի և անձամբ գլխավոր քարտուղարի (հրամանատարի) գլխավորությամբ բոլորս գնում ենք դեպի կոմունիզմ կամ ապագա, կամ պայծառ ապագա»»: Աղբյուրը` Կարեն Քոչարյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
