Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մի օր էլ Փաշինյանի ծննդյան օրը որպես նախագիծ ԱԺ կբերեն և միաձայն կանցկացնեն». Վահան Բաբայան

«Մի օր էլ Փաշինյանի ծննդյան օրը որպես նախագիծ ԱԺ կբերեն և միաձայն կանցկացնեն». Վահան Բաբայան
268
Կիրակի, 30 ապրիլի, 2023 թ., 03:18

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Տոն, որը ՔՊ-ի հետ կգնա պատմության գիրկը
Այս տոն կոչված քաղաքական ֆարսը իրականում արհեստական մի օր է: Քաղտեխնոլոգները 2018թ. մտածել են այս հարցով և, իհարկե, նոր «հեծանիվ» չեն հորինել, նման տոներ տարբեր երկրներում տարբեր ռեժիմներ ժամանակին ունեցել են:
Օրինակ, հիտլերյան Գերմանիայում եղել է ժամանակին «Բերքի տոն» և այն մեծ շուքով ամեն տարի նշվել է, երբ Հիտլերը բարձրացել է Բյուկելբերգ լեռը և ողջունել գյուղացիներին ու փառաբանել նրանց, որ երկրի բերքը լավը լինի և մարդիկ կուշտ փորով հաց ուտեն: Նրանք հյուրասիրություններ են արել, գարեջուր խմել և համաժողովրդական փողոցային միջոցառումներ արել:
Սադամ Հուսեյնի ծննդյան օրը Իրաքում, օրինակ, եղել է համաժողովրդական տոն, բոլորը պարտադիր նշել են այն փողոցում և կերել, խմել, ուրախացել, իսկ Հյուսիսային Կորեայում նշվում է ընկեր Կիմ Չեն Իրի ծննդյան տոնը ու դա, ըստ էության, կրկին քաղաքացու օր է համարվում:
Դե, մեզ մոտ, իրականում, դեռ միայն քաղաքացու օրով են սահմանափակվում, քանի որ դեռ Փաշինյանի ծննդյան օրը պետական տոն հռչակված չի, սա աննախադեպ բացթողում է կարծում եմ, և եթե այսպես շարունակվի մի օր էլ ԱԺ օրակարգ կբերեն մի նման նախագիծ և միաձայն կանցկացնեն, արդեն զարմանալու բան չկա»:

«Մի օր էլ Փաշինյանի ծննդյան օրը ԱԺ օրակարգ կբերեն և որպես նախագիծ միաձայն կանցկացնեն». Վահան Բաբայան
«Մի օր էլ Փաշինյանի ծննդյան օրը ԱԺ օրակարգ կբերեն և որպես նախագիծ միաձայն կանցկացնեն». Վահան Բաբայան

Աղբյուրը`   Վահան Բաբայան