Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Դեպքով զբաղվում ենք». ԱՍՀ նախարարություն

«Դեպքով զբաղվում ենք». ԱՍՀ նախարարություն
298
Կիրակի, 30 ապրիլի, 2023 թ., 13:06

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ ընկերներ, քանի որ այս մասին բազմաթիվ նամակներ ու զանգեր եմ ստանում, այսպես տեղեկացնեմ, որ դեպքով զբաղվում ենք. քաղաքացուն նույնականացնելուց հետո նախարարությունն՝ ի դեմս Միասնական սոցիալական ծառայության, կգնահատի նրա կարիքներն ու ըստ այդմ՝ կմատուցվեն անհրաժեշտ ծառայություններ։ Գնահատված կարիքին համարժեք՝ քաղաքացուն կամ կտեղափոխենք տարեցների խնամքի կենտրոն, կամ տնային պայմաններում խնամք կնշանակվի կամ որևէ այլ ծառայություն, որն այդ դեպքում կլինի անհրաժեշտ։
Ընթացքից լրացուցիչ կտեղեկացնեմ։
Շնորհակալություն, որ խնդիրները տեսնում ու ահազանգում եք»:

Ավելի վաղ օգտատերերն ահազանգել էին փողոցում հայտնված, կույր, 1-ին կարգի հաշմանդամ քաղաքացու մասին:

Աղբյուրը`   Զառա Մանուչարյան