Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը

Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը
225
Կիրակի, 30 ապրիլի, 2023 թ., 22:42

Շախմատիստ Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր ու կիսել 1-2-րդ տեղերը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։
Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Սարգսյանը 9 խաղում ոչ մի պարտություն չի կրել՝ տանելով 6 հաղթանակ։
Նույն մրցաշարում Հայաստանից մասնակցել է նաև Սամվել Տեր-Սահակյանը, որը վաստակել 6.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 12-րդ տեղը։ Սամվելը տարել է 5 հաղթանակ, 1 պարտություն, 3-ը խաղացել ոչ-ոքի: