«Ռուս-ուկրաինական պատերազմը չլիներ, Հայաստանի շատ գյուղեր հիմա դատարկված էին լինելու». Ոսկան Սարգսյան
![]() 225 Երեքշաբթի, 02 մայիսի, 2023 թ., 02:36 Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Համաշխարհային բանկից, վարկային այլ կազմակերպություններից վերցված վարկերով, այսինքն՝ պարտքով սահմանամերձ գյուղերում դպրոցների, մանկապարտեզների շենքեր են կառուցում, սակայն այդ կրթօջախները հետո բավարար թվով սաներ, հաճախողներ ունենալո՞ւ են։ Իշխանությունը հպարտանում է պատերազմում մեր պարտությամբ, չի բացահայտում Գեղարքունիքի Ազատ գյուղում 15 զինվորների մահվան առեղծվածը, բավարար ուշադրություն չի դարձնում սահմանների պաշտպանվածությանը, գրավոր և բանավոր պայմանավորվածություններով հանձնում է Հայաստանի տարածքները, ո՞վ կուզենա ապրել այդ անպաշտպան երկրի հեռավոր, սահմանամերձ գյուղերում, իր զավակին ուղարկել բանակ, որի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շատ է զբաղվում կուսակցական գործերով, ՔՊ-ականներին համայնքի ղեկավար դարձնելով՝ ընտրություններով, իսկ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն էլ վախեցած եղջերուի նման փախչում է լրագրողների հարցերից։ Ռուս-ուկրաինական պատերազմը չլիներ, Հայաստանի շատ գյուղեր հիմա դատարկված էին լինելու, արտագաղթն ի՞նչ տեմպերով է լինելու, երբ այդ պատերազմն ավարտված լինի, Ուկրաինան էլ ԵՄ անդամության թեկնածու դառնա»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
