Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները մեզ այլ ճանապարհ չեն տալիս». Թանդիլյան

«Մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները մեզ այլ ճանապարհ չեն տալիս». Թանդիլյան
311
Երեքշաբթի, 02 մայիսի, 2023 թ., 00:36

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը. «Պատմականորեն հայ ժողովուրդը կրթությունը և աշխատանքը համարում է մարդու, ընտանիքի կայացման հարցում կարևորագույն գործոններից և անում է առավելագույնը ունենալու լավ կրթություն, լավ աշխատանք։
Թեև այսօր, պետությունը հեռու է որակյալ կրթություն և աշխատանք ապահովելու գործում ցանկալի արդյունք ներդնելուց, սակայն մեզանից յուրաքանչյուրը իր անհատական ջանքի շնորհիվ փորձում է ապահովել իր և իր ընտանիքի բարեկեցությունը։
Միևնույն ժամանակ, մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները, մեզ այլ ճանապարհ չեն տալիս, քան ունենալ հզոր պետություն, որտեղ յուրաքանչյուրի անհատական պատասխանվությունը հանուն հայրենիքի պետք է ապահովել նաև անդադար աշխատելով։
Աշխատանք, որը կստեղծի արդյունք ոչ միայն անհատի ու ընտանիքի, այլ նաև, և առաջին հերթին պետության համար։
Հզոր պետություն ստեղծելու գործում մեր հավաքական պատասխանատվությունն ու աշխատանքը, վստահ եմ, տալու է իր արդյունքը, և մենք միասնաբար ունենալու ենք արժանապատիվ պետություն, որտեղ ապրում և արարում են արժանապատիվ քաղաքացիներ»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան