Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ո՞ր հեռախոսահամարով ես զանգահարում միջազգային հանրությանը». Ոսկան Սարգսյան

«Ո՞ր հեռախոսահամարով ես զանգահարում միջազգային հանրությանը». Ոսկան Սարգսյան
295
Երեքշաբթի, 02 մայիսի, 2023 թ., 11:24

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ո՞ր հեռախոսահամարով ես զանգահարում միջազգային հանրությանը
Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է․ «Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան...»:
Քաղաքական անմեղսունակություն, միջազգային հանրությունը ո՞վ է՝ ԱՄՆ-ը, Ռուսաստա՞նը, Ֆրանսիա՞ն, Գերմանիա՞ն, Անգլիա՞ն, Չինաստա՞նը, թե՞ Հնդկաստանը, միջազգային հանրությանը ո՞ր հեռախոսահամարով ես զանգահարում, ո՞ր հասցեով ես նամակ գրում։
2020-ին տարօրինակ, շատերի կարծիքով՝ պայմանավորված պատերազմով 1990-կանների մեր հաղթանակի արդյունքը զրոյացավ, հազարավոր ջահել տղերք կորցրինք, հայրենիքի մեծ տարածքներ, սակայն դու՝ Արայիկ Հարությունյան, պահպանեցիր, ավելացիր քո ունեցվածքը, քո անունը ընդմիշտ գրվել է հայոց պատմության սև էջում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան