«Եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են». Պեսկով

Պեսկովն այլընտրանք չի տեսնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրերին
Կրեմլը կարծում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրերն անվիճելի են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
«Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի. խմբ.) հետ առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր զարգացումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ միասին: Եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են»,- երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ և մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումները։
Միաժամանակ, ընդգծել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, «ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս հիմքի վրա կարգավորմանը, կարելի է ողջունել»։
«Բայց մենք նաև գիտենք, որ կան կարգավորման հիմքերը քայքայող տարբեր փորձեր, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում խոսքն առաջինի մասին է»,- ասել է Պեսկովը։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
26904.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
28004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
27804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
30304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27903.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
30303.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29903.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
72902.11.2026, 20:00