Ղազախստանը թույլ չի տա իր տարածքով շրջանցել հակառուսական պատժամիջոցները

Ղազախստանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հակառուսական պատժամիջոցները կանխամտածված շրջանցելու համար, հայտարարել է հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը։
«Ոչ մի ղազախական ընկերություն չի հայտնվել պատժամիջոցների տակ։ Եվ մենք, իհարկե, թույլ չենք տա, որ մեր տարածքը միտումնավոր օգտագործվի պատժամիջոցների շրջանցման համար»,- լրագրողներին ասել է Սմեդյարովը՝ պատասխանելով Ղազախստանի կողմից հակառուսական պատժամիջոցների խախտման մասին ԱՄՆ ներկայացուցիչների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։
«Եթե լինեին նման փաստեր, ապա պատժամիջոցներն արդեն կիրառված կլինեին»,- ընդգծել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, անցյալ շաբաթ Ղազախստան այցելած ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները եկել են Ղազախստանի պետական մարմինների ներկայացուցիչների համար վերապատրաստման սեմինարներ անցկացնելու։
Անցյալ շաբաթ ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգն ասաց, որ ղազախական ընկերությունների և բանկերի դեմ երկրորդական պատժամիջոցների ռիսկերը մեծանում են, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել արևմտյան պատժամիջոցներից:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30719.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
29219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
163316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
130615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76512.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
204210.11.2026, 19:37