2022 թվականին արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման 14 դեպք․ ՄԻՊ
![]() 159 Չորեքշաբթի, 03 մայիսի, 2023 թ., 13:18 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ․ «Սիրելի´ լրագրողներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Ազատ լրատվական գործունեությունը կայուն ժողովրդավարության կառուցման հիմնասյունն է, այլակարծության և առողջ բանավեճի ապահովման գրավականը։ Անգնահատելի է բարեխիղճ և արհեստավարժ լրագրողների աշխատանքը՝ ուղղված հանրությանը հուզող խնդիրների բարձրաձայնմանը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց հաշվետվողականության երաշխավորմանը։ Միաժամանակ, պրոֆեսիոնալ լրատվական գործունեությունը կարող է ապահովվել միայն էթիկայի կանոնների պահպանման և Ձեր գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման պարագայում։ Չնայած գրանցված առաջընթացին՝ մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2022 թվականի ընթացքում արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման 14 դեպք։ Խնդրահարույց է նաև լրագրողների թիրախավորման դեպքերի առկայությունը։ Այս առումով կարևոր է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։ Կարևորում եմ նաև Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը: Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
