«Ի վերջո ասեք՝ Վաշինգթոնում ի՞նչ է քննարկվում, ի՞նչ է սեղանի վրա». Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին

«Լսել էինք, որ թուրք ասելուց Նիկոլ Փաշինյանը չի նեղանում, էսօր էլ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ դավաճան ասելուց չի նեղանում: Բայց հարցս ուրիշ է՝ Վաշինգթոնում ի՞նչ են խոսում, ի՞նչ են քննարկում: Արդյո՞ք սեղանին դրված է որևէ փաստաթուղթ»,- Ազգային ժողովում Փաշինյանին դիմեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այո, կա սեղանին փաստաթուղթ: Ես հանձնարարել եմ ԱԳՆ-ին, որ ձեզ հրավիրեն, ծանոթացնեն, իսկ տիկին Ագնեսա Խամոյանն ասաց՝ պետք չի: Կարող եք, այնուամենայնիվ, ծանոթանալ: Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև դրա մասին ասել եմ հարպարակային այս ամբիոնից: Թեզերի մասին ասել եմ, մանրամասների մասով, տեքստային տարբերակների մասով կարող եք և Ադրբեջանին ներկայացրածին ծանոթանալ, և մեր առաջարկներին ու ռեակցիաներին ծանոթանալ... Ես մեր բանակցող թիմին ասել եմ՝ ազատ ու վստահ բանակցեք, որովհետև միևնույն է, ստորագրողը ես եմ»,- պատասխանեց Փաշինյանը:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30719.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
29219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
163316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
130615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76512.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
204210.11.2026, 19:37