Ինչ հետևանքներ կլինեն Թուրքիայի որոշումից հետո. պարզաբանում է մասնագետը
![]() 269 Չորեքշաբթի, 03 մայիսի, 2023 թ., 22:30 Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ «Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սադրանքները չեն դադարել: Եթե դրանք չդադարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել էր Չավուշօղլուն: Առաջին անգամ Հայաստանը նման խնդրի բախվել էր օրեր առաջ, երբ ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մոլդովայում: Չնայած այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներին հաջողվել էր անվնաս հասցնել Հայաստան, սակայն փաստացի Թուրքիայի քայլերը շարունակվում են: Երեկ էլ՝ մայիսի 2-ին, թուրքական արգելքի պատճառով արգելվել էր Երևան-Փարիզ-Երևան չվերթի իրականացումը։ ArmLur-ը փորձել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանից հասկանալ՝ ինչ հետևանքներ կունենա այդ որոշումը: «Այսպես թե այնպես, հայկական օդանավերը դեպի Եվրոպա չէին թռչում, որովհետև սև ցուցակում են 2020 թվականից: Եթե Թուրքիան երրորդ երկրների օդանավերին արգելի թռիչքները դեպի Հայաստան, դրան անմիջապես կհետևի թուրքական բոլոր ավիաընկերությունների մուտքի արգելումը ցանկացած տարածք»: Ըստ Ճաղարյանի, դա, ինչպես նաև Ստավրոպոլում ռուսական գազատարի, իբրև թե, վերանորոգումը, քաղաքական պատասխանն է այն բանի, որ Հայաստանը կողմ քվեարկեց ՌԴ-ին որպես ագրեսոր ճանաչելու բանաձևին: «Թե չէ՝ Նեմեսիսի արձան, բան... Սա ձևական խաղաքարտ ա, որ օգտագործվում ա՝ որպես տվյալ պահին հարմար առիթ»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
