Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Առաջիկայում սկսվելու են նոր քաղաքական գործընթացներ». Արտակ Զաքարյան

«Առաջիկայում սկսվելու են նոր քաղաքական գործընթացներ». Արտակ Զաքարյան
245
Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 19:36

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլի ասելիքի իմաստը հետևյալն էր.
«Չե´ք տեսնո՞ւմ, որ լրիվ ձախողված կառավարություն ենք, ի՞նչ եք անիմաստ հարցեր տալիս, ի՞նչ եք ակնկալում ձեր ձևական հարցերից ու իմ՝ ոտքի վրա բստրած դատարկ պատասխաններից»:
Պարզ ասում էր, ա´յ ժողովուրդ, ինչո՞ւ մի մարդու պես ոտքի չեք կանգնում ու չեք պահանջում, որ հեռանամ: Նույնիսկ համարյա ուղիղ տեքստով ընդունում էր, որ դավաճանել է պետությանն ու նրա բոլոր շահերին:
Նա այլևս չի տիրապետում իրավիճակին, չունի ոչ ասելիք և ոչ էլ տեսլական: Նիկոլը կյանքում առաջին անգամ չէր փորձում ստել, իսկ դա նշանակում է, որ Նիկոլը վերջացել է: Երեկ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած էր նրա ֆուտլյարը:
Նա պարզ հասկացնում էր, որ ոչ Վաշինգթոնի բժիշկները, ոչ Բրյուսելի բժիշկները, ոչ էլ Մոսկվայի բժիշկներն այլևս ի զորու չեն (գուցե նաև այլևս չեն ցանկանում) երկարաձգել նրա քաղաքական կյանքը: ԱԺ ամբիոնից Նիկոլը երեկ համարյա աղերսում էր վերջ դնել իր ղեկավարած կառավարության քաղաքական հոգեվարքին և ազատել հայոց պետականությունն այս կործանարար մղձավանջից:
Վաշինգթոնում տեղի ունեցող «խաղաղության բանակցությունները» ևս ոչ մի արդյունք չեն տալու և կյանքի չեն կոչվելու: Այնպես, ինչպես ձախողվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» հերթական փորձը: Դրանք Նիկոլի հերթական ծանր պարտություններն են, որովհետև բացի նրանից, որ դեմ են հայկական շահերին՝ ի սկզբանե կառուցվել են նաև սխալ ու անիրական հաշվարկների վրա:
Ենթադրում եմ, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում սկսվելու են նոր քաղաքական գործընթացներ, որը շրջադարձային է լինելու նաև Արցախի համար»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան