«Ինչո՞ւ է մրցակցային շուկայում ստեղծվել ներկայիս ապրանքային դեֆիցիտը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով կոչվող կառույցն օրերս հայտարարել էր, թե ուսումնասիրել է հեղուկ գազի շուկան՝ գնաճի առիթով, ու ազդարարում է, որ շուկան մրցակցային է, դրանից էլ եզրակացնում, որ մրցակցային շուկաներում չեն լինում հակամրցակցային համաձայնություններ:
Սույն հանճարեղ եզրահանգումը մի կողմ, հանձնաժողովը գուցե մի հատ էլ ուսումնասիրի, թե ինչո՞ւ է մրցակցային շուկայում ստեղծվել ներկայիս ապրանքային դեֆիցիտը: Թեև, գուցե, չկա ավելորդ ուսումնասիրության կարիք, այլապես ուսումնասիրության համար ահագին ռեսուրս են դուրս գրելու հարկատուների հաշվին, մինչդեռ վերջում թերևս արվելու է հետևյալ եզրակացությունը՝ «շուկան ուսումնասիրեցինք, այն շարունակում է լինել մրցակցային, իսկ դեֆիցիտի պատճառն էլ այն է, որ շուկայում տնտեսվարողները մրցակցում են ինչպես գազը բերելու, այնպես էլ գազը չբերելու հարցում: Հետևաբար, հեղուկ գազի շուկայում նկատվող դեֆիցիտը շուկայի մրցակցայնության վառ դրսևորում է»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
191Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
149513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
55512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
95311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
149511.08.2026, 21:04