«Հազիվ եմ մահից փրկվել»․ Սաակաշվիլի
![]() 219 Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 20:42 Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ ներկայացրել է իր առողջական վիճակը և նշել, որ հազիվ է փրկվել մահից։ «Ինչպես գիտեք, չնայած անհրաժեշտ բժշկական պրոցեդուրաներին, անցած շաբաթ օրը ես երկու անգամ ուշաթափվել եմ: Այսօր նորից կորցրի գիտակցությունս և հազիվ փրկվեցի մահից. ընկա և գլուխս հարվածեցի երկաթե սեղանին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժքույրերին, որոնք անմիջապես օգնություն ցույց տվեցին ինձ»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին։ Հատկանշական է, որ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կլինիկան հերքում է Միխեիլ Սաակաշվիլիի սենյակում երկաթե սեղանի առկայությունը։ Նշենք, որ 2022 թվականի մայիսի 12-ից Միխեիլ Սաակաշվիլին բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում։ Ընտանիքի անդամները, փաստաբաններն ու նրա համախոհները, ինչպես նաև բժիշկները, այդ թվում՝ օտարերկրյա փորձագետները, ասում են, որ Սաակաշվիլիին պետք է անհապաղ տեղափոխել արտերկիր բուժման՝ նրա կյանքը փրկելու համար։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
