Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Թելեգրամով» թմրանյութի իրացման դեպք է բացահայտվել

«Թելեգրամով» թմրանյութի իրացման դեպք է բացահայտվել
231
Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 20:54

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մի երևանցի թելեգրամյան ալիքներից մեկով թմրամիջոց է իրացնում։ Տվյալները ստուգվել են ու հաստատվել։
Ապրիլի 28-ին քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 29-ամյա 2 երիտասարդի։ 28-ամյա երևանցին հայտնել է, որ «Թելեգրամ» ալիքի միջոցով մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։ Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 14 գրամից ավելի քաշով։ Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երևանցու նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ 29-ամյա գյումրեցու նկատմամբ՝ տնային կալանք։ Հանգամանքները պարզվում են։

«Թելեգրամով» թմրանյութի իրացման դեպք է բացահայտվել