«Քաղաքացիական պայմանագիր»-ը դատի է տվել մի քանի լրատվամիջոցի
![]() 246 Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 21:30 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 5 հայց է ներկայացրել 4 լրատվամիջոցի դեմ, դրանք են՝ «Հայելի» ակումբ, «24 նյուզ», «Նյուզ էյ էմ», «168 ժամ»: Սույն հայցերով կուսակցությունը պահանջում է «զրպարտություն հանդիսացող տվյալները» հերքել և փոխհատուցում վճարել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, նույնանուն խմբակցության ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մանրամասնում է՝ լրատվամիջոցների հրապարակումները, որոնց վերաբերյալ ՔՊ-ն դիմել է դատարան, կապված են Սիսիանի ՏԻՄ ընտրությունների հետ։ «Բոլոր հայցերը նույն հրապարակումներին են վերաբերում, թե ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանել Սիսիանի ընտրությունների ժամանակ: Նմանատիպ վերնագրերով ու այդ բովանդակությամբ հոդվածներ են, որոնք լկտի սուտ են և զրպարտություն»,- պնդում է կուսակցության վարչության փոխնախագահը: Ալեքսանյանի խոսքով՝ հայցերը կապված են նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ լռության օրը խախտելու դեպքերի հետ։ Պատգամավորը հույս ունի՝ այս դատական հայցերը կնպաստեն, որ լրագրողական պրակտիկայում այդ օրերը խախտելու արատավոր երևույթին վերջ դրվի։ Վերջինս, սակայն, դժվարացավ ասել, թե, ո՞ր լրատվամիջոցի դեմ է երկու հայց ներկայացվել, քանի որ, ինչպես նշվում է, 5 հայց է ներկայացվել՝ ընդդեմ 4 լրատվամիջոցի։ Հարցին՝ լրատվամիջոցների հրապարակումների հետ կապված առաջացած հարցերը դատական կարգով լուծելը արդյունավե՞տ են համարում, Ալեքսանյանն ասում է․ «Շատ դեպքերում միակ խանգարող հանգամանքը դատարաններում գործերի շատ երկար քննությունն է, որ կարող է տարիներ տևել։ Կարծում ենք, որ ազատ, թափանցիկ ընտրությունները մեր պետության ողնաշարն են, ու դա պետք է ամուր պահենք։ Զրպարտությունը, ընտրական օրենսգրքի հոդվածների խախտումն ու այլ արատավոր երևույթները պետք է իրավական հանգուցալուծում ունենան»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
