«Ինչով եք բացատրում կենսաթոշակային ֆոնդերի՝ մինուսով գնալը». Պետրոս Ղազարյան
![]() 510 Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 00:06 Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը «Հանրայինի» եթերում պատասխանեց Պետրոս Ղազարյանի հարցին՝ կենսաթոշակների մասին: «Կենտրոնական բանկը հանդիսացել է Կենսաթոշակային համակարգի ներդրման ջատագովը: Ինչպե՞ս է ստացվել, որ ԿԲ-ն իր իսկ հիմնադրած կառույցում չի կարողանում ամրագրել ռիսկերի կառավարում, որովհետև մենք տեսնում ենք, որ կենսաթոշակային միջոցներն ունենում են բացասական հաշվեկշիռ. ինչպե՞ս»,- հարցրեց հարցազրուցավարը: Նուրբեկյանը ճշտեց, որ բացասական միտումը դադարել է վերջին մի քանի ամսում: «Կենտրոնական բանկը չի հիմնադրել Կենսաթոշակային համակարգը: Ունենք ակտիվների 2 կառավարիչներ, որոնք այդ ամեն ինչը իրականացնում են: Իրենք անցած տարի, ինչպես և աշխարհում գրեթե բոլոր ֆոնդերը, գրանցել են բացասական եկամտաբերություն, որոնք կապված են եղել մի քանի գործոնների հետ: Առաջինը՝ փոխարժեքը, իսկ երկրորդը՝ նրանք ունեն պորտֆելային ներդրումներ արտասահմանում, իսկ մենք գիտենք, որ ֆինանսական ակտիվների շուկան 2022 թվականին և 2023-ի սկզբներին լուրջ վայրիվերումների է ենթարկվել: Սրանք են եղել անկման 2 հիմնական պատճառները: Սակայն կարևոր է, որ ի տարբերություն կարճաժամկետ ֆոնդեր կառավարողների, մեր կենսաթոշակային ֆոնդերն իրենց հաջողությունները չեն չափում մեկ տարով կամ մի քանի ամսով: Հետևաբար, նրանց համար այս մի բացասական շահութաբերությունը բացարձակապես ոչինչ չի նշանակում երկարաժամկետ շահութաբերության տեսանկյունից: Նրանք ունեն բավականին մեծ դրական եկամտաբերություն, անգամ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները»,- մանրամասնեց զրուցակիցը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան
25811:42
Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ
47100:57
«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
326Երեկ, 14:24
«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան
44918.04.2026, 02:06
Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին
90016.04.2026, 21:45
Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում՝ թոշակային ֆոնդերից
47216.04.2026, 20:30
Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից
90116.04.2026, 11:46
Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
141415.04.2026, 22:22
