Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արևմտյան շրջանակները ՀՀ-ում առաջ են տանում ՀՀ ինքնիշխանության հետևյալ թեզը». Ա. Ղևոնդյան

«Արևմտյան շրջանակները ՀՀ-ում առաջ են տանում ՀՀ ինքնիշխանության հետևյալ թեզը». Ա. Ղևոնդյան
242
Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 22:54

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Արևմտյան շրջանակները ՀՀ-ում առաջ են տանում ՀՀ ինքնիշխանության հետևյալ թեզը՝
- Արցախը հանձնենք Ադրբեջանին, քանի որ այդ պրոցեսի մեջ ներգրավված է ՌԴ-ն,
- կարգավորենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ թեկուզ վերջինիս պայմաններով, քանի որ Թուրքիայից ՀՀ-ի անվտանգությունը ապահովում է ՌԴ-ն, ու լինենք ինքնիշխան:
Սա գիտեք որն է.
- արցախահայերին հանձնենք ցեղասպանության,
- դառնանք թուրքական սանջակ,
և ամենակարևորը՝ Արևմուտքի մրցակից ՌԴ-ին ՀՀ-ից դուրս մղենք ամեն գնով, որ լինենք «ինքնիշխան»:
Հետաքրքիր է չէ՞, ասում ենք՝ ՌԴ-ի ազդեցությունը թուլացնենք, Արևմուտքինը՝ ավելացնենք, որ լինենք «ինքնիշխան»:
Ավանակի տրամաբանություն:
Ինքնիշխան չենք լինի է, այլ ուղղակի չենք լինի, այ, ես ձեր...
Դուք, իհարկե, դա շատ լավ հասկանում եք, օտարերկրյա շահեր սպասարկող հարճեր, բայց դա ձեզ համար անկարևոր է:
ՔՊ երիտ թևը, տարբեր կրակային պատրաստություն կազմակերպող կառույցներ, որտեղ արդեն թափանցել են սորոսենք, անգամ կուռացիա են անում, «հաղթելու ենք»-ի թիմի որոշ անդամներ, որ հ/կ ներ են ստեղծում, այս ամենը անում են X օրվա համար, երբ նրանք ՀՀ-ում բախումներ սկսեն ռուսների ու 102 ռազմաբազայի հետ:
Էդ օրը, ի դեպ, հեռու չի:
Էս ա»:

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան