Մանրամասներ՝ Ճամբարակի քաղաքապետի ձերբակալության դեպքից
![]() 329 Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 22:36 Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Ճամբարակ քաղաքի 3 բնակիչների նկատմամբ: Մայիսի 4-ին, ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկ Հուսիկ Հ.-ին Ճամբարակ քաղաքում ծառայության ընթացքում Սեպտեմբերի 21 փողոցում նկատել է, որ Toyota Raf 4 մակնիշի ավտոմեքենան խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մեքենան կայանել է հետիոտնի համար նախատեսված անցման վրա, այնուհետև նշված ավտոմեքենան ստուգելու նպատակով Գարեգին Նժդեհ փողոցում պարեկի կողմից կանգնեցվել է, ինչից հետո վերջինս մոտեցել է վարորդին, ով հայտնել է, որ ինքը վարորդական իրավունքի վկայական այս պահին չունի, թողել է տանը: Այդ ամենից հետո ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, որոնց հետո միացել են 20-25 հոգի, սկսել են քաշքշել Հուսիկ Հ.-ին ու մյուս պարեկ Վահե Ք.-ին, նրանց հասցեին տվել հայհոյանքներ, իսկ հավաքվածներից մեկն էլ բռունցքով հարվածել է Վահե Ք.-ին: Պարեկները, տեսնելով, որ հավաքվածները չեն ենթարկվում իրենց օրինական պահանջին, չեն դադարեցնում հայհոյանքները, օրենքի սահմաններում կիրառել են արցունքաբեր գազ: Ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել Ճամբարակի համայնքապետ Վ. Ադամյանին, նրա վարորդ Ս. Նադարյանին և կռվի մասնակիցներից Ս. Ջառահյանին: Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Վնասվասել է նաև Պարեկային ծառայության ավտոմեքենան: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
