Դատախազը մեկ անձից գնումների սիրահար է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պարզվում է, նույնպես մեկ անձից գնումների սիրահար է․ վերջին 1 ամսվա ընթացքում դատախազությունը 13 պետական գնում է կատարել, որոնցից և ոչ մեկը մրցույթով տեղի չի ունեցել, այլ մեկ անձից գնման ընթացակարգով։ Մինչդեռ մեկ անձից գնումների ընթացակարգը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում և նախատեսված է այն դեպքերի համար, երբ անհետաձգելի գնում պետք է կատարվի, և ժամանակ չկա, որ մրցույթով անեն։
Օրինակ՝ դատախազության ծրագրային սպասարկումը հանկարծ խափանվել է, կաթվածահար է եղել դատախազության աշխատանքը, և անհապաղ պետք է դա վերականգնելու ծառայություն գնվի, որպեսզի դատախազության աշխատանքը չկանգնի։ Կամ՝ խոշոր հրդեհ է տեղի ունեցել, և փրկարար ծառայությունը շատ արագ պետք է հրշեջ մեքենաներ ձեռք բերի և այլն։
Բայց վերջին 1 ամսվա ընթացքում Գլխավոր դատախազությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնել է մեկանգամյա օգտագործման բաժակներ՝ 150 հազար դրամի, սեղաններ՝ 708 հազար դրամի, հուշանվեր՝ 29 հազար և 35 հազար դրամի, հուշանվեր-տուփ՝ 140 հազար դրամի, մակաբույծների ոչնչացման ծառայություն՝ 300 հազար դրամի, 2 հատ «ղեկավարի բազկաթոռ»՝ 282 հազար դրամ արժողության, ծաղկեպսակ՝ 35 հազար դրամ, խմելու ջուր՝ 25 հազար 200 դրամ, շինարարական ապրանքներ՝ 236 հազար դրամ, շինանյութ՝ 31 հազար 500 դրամ, նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում՝ 995 հազար դրամ։
Այսինքն՝ որեւէ անհետաձգելի գնում դատախազությունը չի կատարել, որը կարող էր արդարացնել մեկ անձից գնման փաստը։ Խմելու ջուրը, բազկաթոռն ու սեղանը, շինապրանքները և մակաբույծների ոչնչացումը պետք է օրեր առաջ նախատեսած և գնումների պլանում ընդգրկած լինեին։ 2023 թվականի ընթացքում դատախազությունը շուրջ 90 պետական գնում է կատարել, որոնցից 60-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
109Երեկ, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
114Երեկ, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
123Երեկ, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
133Երեկ, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
109Երեկ, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
159Երեկ, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
18701.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
60601.10.2026, 08:37