Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Երկիր լքածներ, Նիկոլը ձեզ բերեց հավասարեցրեց ձեր «սիրելի» Քոչարյանին, որից այդքան խորշում էիք». Ս. Հովսեփյան

«Երկիր լքածներ, Նիկոլը ձեզ բերեց հավասարեցրեց ձեր «սիրելի» Քոչարյանին, որից այդքան խորշում էիք». Ս. Հովսեփյան
431
Կիրակի, 07 մայիսի, 2023 թ., 00:06

Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Բավականին շատ ծանոթ ու բարեկամ ունեմ, որոնք ապրում են դրսերում՝ Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ և այլուր։
Իրենցից շատերը, պատերազմից հետո դադարեցրեցին ինձ հետ շփվել, ավելին՝ ոմանք մեղադրեցին «նիկոլին դավաճանելու մեջ»..
Հա, հա է իրեն գտնում են, որ Արցախը շուտ պետք է տային, պրծնեին ու հետն էլ Արցախը, բայց մերն է՞ր ...
Անկեղծ լինեմ, անգամ ամաչում եմ, որ ազգականներ էլ կան դրանց մեջ ու նույն արյունն է հոսում իմ և իրենց երակներում...
Ճար չկա՝ պիտի հաշտվեմ...
Բայց դա Հե՜չ...
Երեկ, իրենց սիրելի վարչապետը ասաց, որ դավաճանը հենց իրենք են, որ երկիր հանձնողը հենց իրենք են, որ հող հանձնողը հենց իրենք են, որ թողել ու գնացել են փափուկ կյանքով դրսերում ապրելու։
Այլ ժամանակ կհակադրվեի ասածի հետ, բայց հիմա կասեմ, այո, հենց իրենք են, որովհետև այդ փափուկ կյանքով էնքան են ապրել, որ իրենց թվում է էս իշխանության մնալն էլ մեր երկրի համար է փափուկ կյանք։
Դե ի՞նչ, ինչպես հասկացանք հաջորդ դավաճանների խումբը այն մարդիկ էին, որոնք պատճառաբանում էին, թե Քոչարյանի պատճառով ենք երկիրը լքել։ Հիմա երկիր լքածներ ջան, նիկոլը ձեզ բերեց հավասարեցրեց ձեր «սիրելի» Քոչարյանին, որից այդքան խորշում էիք....
Ճիշտ եմ չէ՞ , որ առաջին մեղադրյալը հող հանձնելու մեջ, դա Քոչարյանն էր:
Բարի վայելում...
Նկարը ձեր հանձնած գյուղերից է, որ էլ չկա ու հարթ տարածություն է մնացել»:

«Երկիր լքածներ, Նիկոլը ձեզ բերեց հավասարեցրեց ձեր «սիրելի» Քոչարյանին, որից այդքան խորշում էիք». Ս. Հովսեփյան
«Երկիր լքածներ, Նիկոլը ձեզ բերեց հավասարեցրեց ձեր «սիրելի» Քոչարյանին, որից այդքան խորշում էիք». Ս. Հովսեփյան
Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան