«Հայաստանի արձագանքը պիտի լիներ իր տարածքով դեպի Նախիջևան թռիչքներն արգելելը».
![]() 225 Կիրակի, 07 մայիսի, 2023 թ., 22:48 Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Էրդողանական վարչախմբի կողմից հայկական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքը փակելուն արձագանքը Հայաստանից ոչ թե պետք է լինի արդարացումն, այլ անզուգաչափ պատասխանը։ Նման պատասխան կարող էր լիներ, դիցուք, արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածից դեպի բռնազավթման մեջ գտնվող Նախիջևան ուղևորվող ինքնաթիռների համար Հայաստանի և Իրանի օդային տարածքների փակումը Թեհրանի հետ համակարգված համատեղ գործողության շրջանակներում, ինչը կհանգեցներ Նախիջևանի փաստացի օդային շրջափակման՝ ստիպելով թշնամուն թռիչքներն իրագործել շրջանցող մեծ կորագծով։ Թուրքիայում նախընտրական կրքերի այս թեժ ժամանակահատվածում դա կարող էր լուրջ իմիջային հարված դիտարկվել վերընտրվել տենչացող Էրդողանի համար և դուռ բացել հավասարը հավասարի հետ խնդրի լուծման բանակցությունների։ Մերձավոր Արևելքում խեղճերին ու անզորներին չեն հարգում և առավել ևս դրանց հետ հաշվի չեն նստում, քանզի հենց այստեղ է հնուց ի վեր բանաձևվել՝ «ակն ընդ ական»»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
