Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արայիկ Հարությունյանը պետք է պարզաբանում տա». Ոսկան Սարգսյան

«Արայիկ Հարությունյանը պետք է պարզաբանում տա». Ոսկան Սարգսյան
757
Երկուշաբթի, 08 մայիսի, 2023 թ., 11:00

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏԱ
Քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը տեսանյութ է հրապարակել Սևանա լճի ափին կառուցված և դեռ կառուցվող հսկա առանձնատան մասին, որը, գյուղացիների խոսքերով, պատկանում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանը պետք է պարզաբանում տա, թե արդյոք առանձնատունը իրե՞ն է պատկանում, ե՞րբ է այդ հողամասը ձեռք բերել, հիմա Արցախի հայկական լինել-չլինելու հարցն է ծառացած, ինքը ինչպե՞ս է մտահղացել Սևանի ափին հսկա առանձնատուն կառուցելու մասին։ Եթե առաջիկայում Արայիկ Հարությունյանն այդ առթիվ պարզաբանում չտա, Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները պետք է նշվածի վերաբերյալ Ա․ Հարությունյանին խորհրդարանական հարցապնդում անեն»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան