Նիստերը դռնփակ անցկացնելով՝ սահմանափակվում են Գրիգորի Խաչատուրովի իրավունքները. փաստաբան
![]() 227 Երկուշաբթի, 08 մայիսի, 2023 թ., 18:18 Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանի բակում մանրամասներ ներկայացրեց ընթացող դատական նիստից: «Հիմնավորումներ ներկայացրինք, որ դատարանն իրավունք չուներ նախնական լսումներն իրականացնելու դռնփակ, սակայն դատարանը մերժեց՝ միմիայն հիմք ընդունելով, որ գլխավոր դատարանն այս գործին գաղտնիության շղարշ է հաղորդել: Բայց շատ կարևոր հանգամանք էր, որ մեղադրողը ևս ընդունեց, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ դրվագներում գաղտնի փաստական տվյալներ չկան, գաղտնի ապացույցներ չկան: Ուղղակի տեխնիկական բնույթից ելնելով, քանի որ գործին մի քանի գործեր են միացված, որոնք Խաչատուրովին ընդհանրապես չեն վերաբերում, բայց գաղտնի են, այդ իսկ պատճառով ընդհանուր գործը պահվում է գաղտնի: Մենք համարում ենք, որ Խաչատուրովի իրավունքների խախտում կա այս առումով»,- ասաց նա: Ըստ փաստաբանի, իրենք ամեն ինչ կանեն, որ հաջորդ դատական նիստերն ընթանան բաց: «Նիստերը փակ անցկացնելու նպատակն այն է, որ հանրությունը չիմանա, թե ինչ աբսուրդ մեղադրանքներով է գեներալը քննվում»,- վստահեցրեց փաստաբանը: Ըստ նրա, Գրիգորի Խաչատուրովի տրամադրությունն «ինչպես միշտ բարձր է, մարտական»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
