Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Երբ ցեղասպանվելը, զոհ լինելը արդեն վաղուց հաճույք են պատճառում». Ալեն Ղևոնդյան

«Երբ ցեղասպանվելը, զոհ լինելը արդեն վաղուց հաճույք են պատճառում». Ալեն Ղևոնդյան
185
Երկուշաբթի, 08 մայիսի, 2023 թ., 22:06

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Ինչու են հայերը գերադասում ինստիտուցիոնալ սուգը պայքարից, քանի որ այն ջանք ու ռեսուրս չի պահանջում, այն ենթադրում է սիմվոլիզմ, պաթոս, որ ոչ մի գործնական քայլ, այսինքն, կոմֆորտի զոնա։
Իրականում ինստիտուցիոնալ սուգը հային հրապարակայնորեն սարքում է կորսված արժեքի հետ առնչվող, բայց ոչ այնչափ, որ ստիպի նրան ջանք գործադրել և քայլ անել արժեքի կորուստը կանխարգելելու համար։
Բա որ Շուշին էդքան սիրում եք, ինչու այն հանձնողին հողին չեք հանձնում, հը՞...
Մոռացել էի, դա ջանք է ենթադրում, ռեսուրսի սպառում, իսկ դա ձերը չի, ձերը պաթոսն է։
Ոնց էին ասում պայքար, պայքար... վայ կներեք... պաթոս, պաթոս մինչև վե՞րջ...
Երբ ցեղասպանվելը, զոհ լինելը արդեն վաղուց հաճույք են պատճառում...
Дурдом.
Էս ա»։

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան