Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մայիսի 9-ը մենք կորցրեցինք, քանզի մսխվեց Ղարաբաղյան 1-ին պատերազմում տարած հաղթանակը». Անդրանիկ Թևանյան

«Մայիսի 9-ը մենք կորցրեցինք, քանզի մսխվեց Ղարաբաղյան 1-ին պատերազմում տարած հաղթանակը». Անդրանիկ Թևանյան
260
Չորեքշաբթի, 10 մայիսի, 2023 թ., 02:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրացույցով այսօր տոնական օր է։ Ոչ աշխատանքային օր։ Նման դեպքերում օրը կարմիր գույնով է նշվում։
Մայիսի 9-ը մինչև 2021 թվականը օրացույցում կարմիրով էր։ Տոնական կարմիրով։ Հիմա այդ օրն արյունոտ գույն ունի, քանզի մեզանից խլվել է Եռատոնը, ավելի ճիշտ՝ դրա մի մասը։ Մյուս մասն արժեզրկման ու նենգափոխման փուլում է։
Մայիսի 9-ը արյունոտ կարմիրով ներկելու անոնսը տրվեց 2018թ․ մայիսի 9-ին, Ստեփանակերտում։ Հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր։ Այդ օրը դրվեցին Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների տապալման, պատերազմի ու պարտության հիմքերը։
Իսկ ընդհանրապես, մայիսի 9-ը մենք կորցրեցինք, քանզի մսխվեց Ղարաբաղյան 1-ին պատերազմում տարած հաղթանակը։ Քանզի քաղաքականությունը դարձավ անբարոյական, շարքային քաղաքացին՝ պետությունից օտարված, թայֆաբազությունը՝ խաղի կանոն, անսկզբունքայնությունը՝ սկզբունք, էշությունը՝ հպարտության նշան։
Մայիսի 9-ը կրկին տոնական դարձնելու համար ջանքեր են պետք։ Մեծ ջանքեր։
Բաժակ չխկացնել չկա։ Հենց որ կեղտից մաքրվենք, կչխկացնենք»:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան