Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հատված՝ հարևանությամբ նստած վետերանի հետ ենթադրյալ զրույցից». Ղազարյան

«Հատված՝ հարևանությամբ նստած վետերանի հետ ենթադրյալ զրույցից». Ղազարյան
405
Երեքշաբթի, 09 մայիսի, 2023 թ., 15:48

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Երբ հաղթական ժողովրդին պարտության տարած, պատերազմը տանուլ տված, պետությունը կապիտուլյացիայի ենթարկած, երկու անկախ պետություն կործանված գենետիկ դավաճանը հայտնվում է Մեծ Հաղթանակի նվիրված զորահանդեսում, ստանում է այս խղճուկ տեսքը։
Ամոթ, հազար ամոթ բոլոր նրանց, ում համար այս ամոթը սովորական է և ընդունելի։
Հ.Գ. Հատված հարևանությամբ նստած վետերանի հետ ենթադրյալ զրույցից. «Գիտեք, իմ պապիկն էլ է մասնակցել պատերազմին։ Նա հայտնվել է գերության մեջ և համագործակցել է թշնամու հետ։ Մենք պապական դավաճաններ ենք»»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան