Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Թուրքը գիտի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում հայը նորից է գրոհի նետվելու». Արմեն Այվազյան

«Թուրքը գիտի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում հայը նորից է գրոհի նետվելու». Արմեն Այվազյան
242
Երեքշաբթի, 09 մայիսի, 2023 թ., 21:18

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում. «Թուրքը շատ լավ է հասկանում, որ հայը չի մոռանալու ո՛չ իր փառահեղ Շուշին, ո՛չ էլ Շուշիի ազատագրումը 1992 թ. մայիսի 8-ին։ Թուրքը գիտի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում հայը նորից է գրոհի նետվելու, ազատագրելու է և՛ Շուշին, և՛ ամբողջ Արցախը։
Դեռ երկու հազարամյակ առաջ հռոմեացի Կիկերոնը դիպուկ նկատել է՝
«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆՎԱՃԵԼ ՀԱՂԹԱՆԱԿՈ՛Վ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ»
(Victoria рах, non pactione parienda est!)
Մեզ այլ ընտրություն չի էլ տրված, արդարև։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան